Panarmenian.net-ը գրում է.ԳԴՀ գլխավոր դատախազությունը Դորտմունդի պայթյունները որակել է որպես ահաբեկչություն և չի բացառում, որ դրանց հետևում իսլամիստներն են կանգնած: Այդ մասին լրագրողներին է հայտարարել դատախազության ներկայացուցիչը:
Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:
«Հանգամանքները թույլ են տալիս ասել, որ կատարվածն ահաբեկչական ենթատեքստ է ունեցել: Հանցագործության վայրում 3 նույնական գրություն է հայտնաբերվել, որոնց բովանդակությունը թույլ է տալիս ենթադրել իսլամիստական հետքի առկայությունը», -ասել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչները նաև հավելել են, որ կասկածում են 2 իսլամիստների, որոնցից մեկը ձերբակալվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237364/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել