Հայաստանի տնտեսության զարգացման, հատկապես ներկրման և արտահանման ծավալների աճի համար կարևոր է բեռնափոխադրումների սակագները, որոնք շատ հաճախ ուղղակիորեն ազդում են հենց այդ ծավալների ցուցանիշների վրա:
«Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,- հայտարարել է վարչապետը: Սա ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար լավ նորություն է և խթան կհանդիսանա Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ներկրվող և արտահանվող ապրանքների ծավալների աճման համար:
Պետք է արձանագրենք, որ լաստանավային և երկաթուղային փոխադրման նոր ու մատչելի տարբերակը որոշ առումով կարելի է նաև Լարսին սպասված այլընտրանք համարել: ԵԱՏՄ երկրների հետ ցամաքային կապի միակ այդ ճանապարհը շատ դեպքերում բարդություններ է առաջացնում ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար:
Հ.Գ. Կարելի է ենթադրել, որ փոխադրման ծախսերի նման կրճատումը էականորեն կազդի հայկական շուկայում առկա առաջին անհրաժեշտության ապրանքների վերջնական գների վրա: Ճանապարհածախսերի կրճատումը կբարձրացնի նաև ընկերությունների միջև մրցակցային հնարավորությունները: