Մի իրական դեպք սովետական օկուպացիայի պատմությունից:
Լեհաստանում գտնվող սովետական օկուպացիոն զորքերի մի սպա զինվորների ուղեկցությամբ մտնում է գյուղական մի դարբնոց: Վարպետի դիմաց է դնում մի մեծ պատի ժամացույց և հրահանգում դրանից ստանալ տասը հատ ձեռքի ժամացույց: Դարբինը զարհուրած առարկում է՝ ասելով, թե դա հնարավոր չէ: Սպան սպառնում է մեկ օրից վերադառնալ, և եթե պատվերը պատրաստ չլինի, կգնդակահարի արհեստավորին: Խեղճ դարբինը սկսում է տնետուն ընկած համագյուղացիներից ձեռքի ժամացույց խնդրել՝ ներկայացնելով իրավիճակը և ի վերջո իրեն հաջողվում է բավականաչափ թվով ժամացույցներ հանգանակել: Հաջորդ օրը իր խոստումին հավատարիմ սովետական սպան այցելում է դարբնոց և տեսնելով ժամացույցները՝ լայն ժպտում է. «Իսկ դու ասում էիր՝ հնարավոր չի»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10200811982004334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել