Մարտուն Մաթևոսյանը 2004-ից «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենն է։ Արդեն 13 տարի։ Ինչպես ցանկացած պաշտոնյա իր պաշտոնը բիզնես է դարձնում, նա էլ դարձավ լավ բիզնեսմեն․․․ Ու կտրում են ծառերն ավելի համակարգված, ավելի կազմակերպված։ Իսկ Մաթևոսյանը նույնիսկ կարող է ապացուցել, որ անտառահատումներ պետք է ավելի շատ անել, դրանք անհրաժեշտ միջոցառումներ են, իսկ Հայաստանի անտառածածկ տարածքներն էլ ավելանում են տարեցտարի։ Երեկ էլ փայտի բիզնեսով զբաղվողներից մեկը հայտնեց, որ Տավուշի անտառների գլխին մի գողական է կանգնած։ Բայց դեռ անունը չեն տվել։ Երևի ՊՈԱԿ-ի տնօրենից պիտի հարցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: