Ռուսաստանի Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Ասիայի երկրները առաջատար են 2016-ին ռուսական սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծավալներով:
«Ռուսական ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կառուցվածքում աշխարհի տարածաշրջանների առումով 2016-ին առաջին տեղում է Ասիան, որին բաժին է ընկել տարեկան վաճառքի ընդհանուր ծավալի 53 տոկոսը: Երկրորդ տեղում է Աֆրիկան` 42 տոկոս, Հյուսիսային և Հարավային Ամերիկաները` 3 տոկոս, Եվրոպան` 2 տոկոս», -Lenta.ru-ն մեջբերում է Շուգաևի խոսքը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/11/Russian-arsenal/2338331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել