Ես բնիկ չարենցավանցի եմ ու ինձ համար մեկ է, թե ինչ կմտածի իմ մասին բնիկ երևանցին կամ գյումրեցին, որովհետև, եթե մի մարդու խելքը չի կտրում՝ դատողություններ չանի այլ մարդու մասին՝ ելնելով նրա որտեղ ապրելուց/լինելուց, էդ մարդու ասածը, մեղմ ասած, հաշվի առնել պետք չէ, ուր մնաց դարձնել քննարկման առարկա։
Երևանի քաղաքապետ դառնալու համար բնիկ երևանցի լինելու մասին խոսակցություններն ընդհանրապես աբսուրդ ժանրից են ու առավել ևս քննարկելի չեն, որովհետև կա ընտրական օրենսգիրք, ըստ որի՝ ԿԸՀ-ն գրացնում է թեկնածուներին, ու հեչ պարտադիր չէ, որ թեկնածուները բավարարեն ինչ-որ անձանց սուբյեկտիվ պատկերացումների պահանջը։
Մեկ այլ հարց է, որ Երևանում անհատը անցնում ա սոցիալիզացիայի լրիվ այլ ուղով, Երևանից 15 կմ հեռավորության վրա այլ ուղով, 60 կմ հեռավորության վրա՝ այլ։
Ու սա ուզենք, թե չուզենք տենց ա, որովհետև Հայաստանում բոլոր կարևոր «ճանապարհները» հենց Երևան են տանում։ Ոչ մեկ չի ասում, թե դա լավ է կամ վատ, դա փաստ է, որն անհերքելի է. մարդու շրջապատն ու ապրելակերպը մեծ նշանակություն են ունենում նրա ձևավորման վրա ցանկացած տարիքում (այո, բացառություններ էլ են լինում)։
Եթե չլիներ ինտերնետը, սոցիալիզացիայի տարբերությունները էլ ավելի խորը կլինեին։
Բայց սա բնավ այն մասին չէ, թե բնիկ երևանցին ընտրյալ է։Ճ