Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել: Ըստ գերմանական Bild պարբերականի՝ պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները: Թիմի ֆուտբոլիստներն անվտանգ վայրում են: Ըստ աղբյուրի` վիրավորվել է մեկ ֆուտբոլիստ՝ պաշտպան Մարկ Բարտրան:

Դորտմունդի «Բորուսիա»-ն ժամանել էր ֆրանսիական «Մոնակոյի» հետ խաղին: Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը հետաձգվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել