Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի է ունեցել 3 պայթյունԸստ գերմանական Bild պարբերականի պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները: Թիմի ֆուտբոլիստներն անվտանգ վայրում են: Ըստ աղբյուրի` վիրավորվել է մեկ ֆուտբոլիստ՝ պաշտպան Մարկ Բարտրան:
Դորտմունդի «Բորուսիա»ն ժամանել էր ֆրանսիական «Մոնակոյի» հետ խաղին: Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի այս հանդիպումը հետաձգվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել