Tert.am-ը գրում է.
 Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դպրոցի երկու աշակերտների ինքնավնասման միջադեպից:  
 Նա նախ նշեց, որ մամուլում տեղեկատվությունը, թե ինքնասպանության փորձ է եղել՝ չճշտված և տեղին չէ, քանի որ անկարգ վարքագծով տղաները ոչ թե արյունատար երակ են կտրել, այլ ձեռքի վերին հատվածում խազեր են քաշել, մինչև արյուն է եկել:
 Իսկ մինչ այդ նա պատմեց, որ ուրբաթ օրը դասղեկը 11-րդ դասարանի աշակերտներից Վարդանին իր մոտ է բերել՝ պատճառաբանելով, որ աշակերտին վայել վարքագիծ չի դրսևորել: «Նա նաև ասաց, որ ծնողը դեռ դասագրքերի վարձավճարը չի վճարել: Ասացի, որ երկուշաբթի օրը ծնողի հետ ներկայանա, որպեսզի նրա հետ քննենք իր վարքագիծը: Երկուշաբթի օրը դպրոց եմ եկել, տղան նստած էր, ասաց, որ ծնողը չի գալու, ինքը եկել է, որ իր անձնական գործերը տանի,  իսկ դա իրավասու է միայն ծնողին, ում դիմումից հետո սահմանված կարգով երեխային այլ կրթական հաստատություն կարող են տեղափոխել, կամ ազատել դպրոցից»,-ասաց նա:
 Այդ ամենն ըստ տնօրենի՝ ինքը բացատրել է աշակերտին, որ գա ծնողի հետ: «Դուրս եկավ դպրոցից, որից մեկ ժամ անց դպրոցի  ոստիկան տեսուչը տեղեկացրել է իրենց, որ թևերը վնասել են երկու աշակերտ՝ Հրանտը և Վարդանը»,-ասաց նա:
 Տնօրենն ասաց, որ բուժկետում նրանց առաջին օգնություն են ցույց տվել: «Հետաքրքիր է այս լրատվությունը՝ մահափորձ և այլն, բայց մահափորձ սովորաբար անում են արյունատար անոթները կտրելով, բայց իրենք դրսի մասերից էին վնասել, այնքան, որ արյուն գար, հասկան՞ում եք: Ոստիկաններին ասացի, որ  պետք է ընթացք տալ, որ սա արդեն վտանգավոր է»,-ասաց նա:
 Ներսիկ Էլոյանն ասաց, որ զանգահարել են ծնողներին, Վարդանի ծնողներից հայրը մարզում է եղել, աշխատանքի, ով ասել է, որ հետո կգա: «Իսկ Հրանտի հայրը եկավ, միասին գնացել են բաժին՝ մանկավարժի ուղեկցությամբ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել