Image may contain: drink and indoorԿաթն արժեքավոր մթերք է, որը հնարավոր չէ փոխարինել ոչնչով: Բացի իր սննդարար որակներից՝ կաթն ունի նաև բուժիչ հատկություններ: Հիպոկրատը և Ավոցենան կաթն օգտագործում էին թոքախտի և սակավարյունության բուժման համար, իսկ Հին Չինաստանում այդ մթերքով բուժում էին նևրոզները և հոգեկան խանգարումները:

Ժողովրդական բաղադրատոմս հազի դեմ.

Բաղադրիչները՝
յուղոտ կաթ՝ 1 լիտր
սոխ՝ 1 փոքր գլուխ
Կարագ
սոդա՝ 1 պտղունց
կոնյակ՝ 1/2 ճ/գ

Պատրաստման եղանակը.

Կաթը հասցնել եռման աստիճանի, ավելացնել 4 մասի բաժանած սոխը: Եփել 5 րոպե: Կաթը վերցնել կրակի վրայից, մի փոքր սառեցնել, ավելացնել կարագը, սոդան և կոնյակը:

Օգտագործել տաք վիճակում, նախընտրելի է գիշերը: Համը շատ յուրահատուկ է. հնարավոր է խմելն այնքան էլ հաճելի չլինի, բայց ազդեցությունը սպասել չի տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել