Ֆաշիստները խորհրդային ռազմագերիներին սարսափելի էին վերաբերվում: Ամեն ինչ էլ ավելի վատ էր լինում, երբ գերի էր ընկնում Կարմիր բանակի կին զինվոր:

Ֆաշիստական հրամանատարության հրամանը
Իր հուշագրություններում սպա Բրունո Շնեյդերը պատմում է, թե ինչ ճեպազրույց էին ունենում գերմանացի զինվորները ռուսական դիրքեր ուղարկվելուց առաջ: Խորհրդային բանակի կին զինվորների վերաբերյալ նրանց միայն մեկ հրաման էր տրվում՝ «Կրակե՛լ»:
Հենց այդպես էլ անում էին: Մարտում զոհվածների մեջ կարմիրբանակային կանանց հսկայական քանակով դիեր էին գտնվում, որոնց մեծամասնությունը բուժքույրեր էին: Նրանց մարմինների վրայի հետքերը վկայում էին այն մասին, որ կանայք դաժանաբար խոշտանգվում էին, այնուհետև՝ սպանվում:
Սմագլեևկայի բնակիչները (Վորոնեժյան շրջան) 1943 թ. իրենց ազատումից հետո պատմում են, որ պատերազմի սկզբում իրենց գյուղում սարսափելի մահով մահացել է կարմիրբանակային երիտասարդ մի աղջիկ: Նա ծանր վիրավոր էր: Չնայելով դրան՝ ֆաշիստները նրան ամբողջովին մերկացրել են և ճանապարհի մեջտեղում կրակել:
Դժբախտ աղջկա մարմնի վրա բռնության սարսափելի հետքեր էին մնացել: Մահից առաջ կտրելէին նրա կրծքերը, ամբողջովին խազել էին դեմքն ու ձեռքերը: Նույն կերպ են վարվել Զոյա Կոսմոդեմյանսկայի հետ: Հրապարակային պատժից առաջ ֆաշիստները նրան ժամերով պահել են դրսում շատ ցուրտ եղանակին, ամբողջովին մերկ վիճակում:
Կանայք՝ որպես գերիներ
Խորհրդային բանակի գերիներին ֆաշիստները «դասակարգման» էին ենթարկում: Ավելի թույլերը, վիրավորները և ուժասպառները անհապաղ ոչնչացվում էին: Մնացածին օգտագործում էին համակենտրոնացման ճամբարներում դաժանագույն աշխատանքներ կատարելու համար:
Կին կարմիրբանակայինները անդադար բռնությունների էին ենթարկվում: Բարձրաստիճան զինվորականներին արգելված էր ինտիմ հարաբերությունների մեջ մտնել այս կանանց հետ, այդ իսկ պատճառով նրանք դա գաղտնի էին անում: Իսկ շարքայինները ազատություն ունեին: Գտնելով մեկ կարմիրբանակային կնոջ կամ սանիտարուհու՝ մի մեծ խումբ զինվորներ խոշտանգում էին նրան: Եթե այդ ամենից հետո աղջիկը չէր մահանում, նրան կրակում էին:
Համակենտրոնացման ճամբարներում ղեկավարությունը գերիների կազմից ընտրում էր ամենագեղեցիկ աղջիկներին և տանում էր իր մոտ՝ «ծառայության»:
N337 համակենտրոնացման ճամբարն առանձնանում էր իր պատիժների կոպիտ, անմարդկային եղանակներով: Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց մերկ վիճակում ժամեր շարունակ պահում էին դրսում, ցրտին: Զորանոցները լեփ-լեցուն էին այսպիսի ռազմագերիներով: Նրանց, ովքեր չէին դիմանում և ծնկաչոք ընկնում էին, կրակում էին: N337 ճամբարում օրական 700 գերի էր ոչնչացվում:
Կին ռազմագերիներին այնպես էին խոշտանգում, որ դրանց դաժանությանը կնախանձեին անգամ միջնադարյան ինկվիզիտորները: Նրանց նստեցնում էին ցցերի վրա, «լցոնում» էին կարմիր կծու պղպեղով:
Ոչ միայն բարոյական խոշտանգումներն էին սարսափելի կանանց համար, այլ նաև տարրական հիգիենայի բացակայությունը: Լվացվելու մասին գերիներն անգամ մտածել չէին կարող: Վերքերի վրա միջատներ էին հավաքվում, և թարախային վարակներ էին առաջանում: Կին կարմիրբանակայինները գիտեին, թե ինչ է սպասվելու իրենց, եթե գերի ընկնեն: Հենց այդ պատճառով էլ կռվում էին մինչև վերջին շունչը:



