Բոլորս էլ սիրում ենք ժամանակ վատնել այդքան անիմաստ և անհեթեթ սերիալները դիտելու վրա։ Սակայն կան սերիալների այնպիսի օրինակներ, որոք դիտելով՝ մենք ոչ միայն կհանգստանանք, այլև կբարձրացնենք մեր ինտելեկտի մակարդակը։

BlogNews-ն առաջարկում է Ձեզ գիտական լավագույն 5 սերիալների ցանկը, որոնք կպատմեն Ձեզ խորհրդավոր և հսկայական աշխարհի մասին։

Հոգու գաղտնիքները՝ Նախատիպ, Նևրոզ, Լիբիդո
Тайны души: Архетип. Невроз. Либидо (2011-2013)


Այս փաստավավերագրական շարքը, որը բաղկացած է 18 սերիաներից, նվիրված է հոգեվերլուծության ոլորտում աշխատած հայտնի գիտնականներին, հանճարներին և պարզապես՝ հոգեբանության ֆենոմեններին։ Սերիալում ներկայցված են մարդու հոգու ամենահետաքրքիր գաղտնիքները և մարդու հոգեբանության բանալիները։

Ուղեղ. Գիտակցության գաղտնիները
Мозг. Тайны сознания (2010)


Այս շարքով BBC –ն բացահայտում է մեր ուղեղների աշխատանքի գաղտնիքները։ Նայելով այս շարքը դուք կիմանաք, թե ինչու եք որոշ իրավիճակներում այս կամ այն կերպ արձագանքում, թե ինչն է իրականում առաջնորդում Ձեզ և թե ինչպես է գործում Ձեր ենթագիտակցությունը։ Դուք նաև կհասկանաք, թե ինչքանով է հանարավոր կառավարել սեփական մտքերը և ուրիշ մարդկանց։

Արվեստի ուժը
Сила искусства (2006)


Արվեստի պատմության Բրիտանացի մասնագետ Սայմոն Շաման ստեղծել է «Արվեստի ուժը» շարքը որպես 8 սերիայից բաղկացած հաղորդաշար, որոնցից յուրաքանչյուր սերիան պետք է նվիրված լինի 8 հանճարեղ նկարիչների գլուծգործոցներից մեկին։ Արդյունքում ստացվել է չափազանց ուսուցողական և հետաքրքիր մի հաղորդում, որը դիտելը շահեկան կլինի յուրաքանչյուրի համար։

Տարածության և ժամանակի միջը՝ Մորգան ֆրիմանի հետ
Сквозь пространство и время с Морганом Фрименом (2010 - ընթացքում)


Այս սերիալը, որի վարողը Մորգան Ֆրիմանն է դարձել է իսկական գլուխգործոց։ Նկարահանված յուրաքանչյուր սերիան նման է առանձին զբոսանքի, որի ընթացքում Դուք և Մորգանը կփորձեք գտնել ամենահիմնային և խորը հարցերի պատասխանները։ Նկարահանումների աննախադեպ շքեղությունը հավելյալ հետաքրքրություն է հաղորդում այս շարքին, ինչի արդյունքում դուք չեք կարողանա կտրվել էկրանից։

Դեպի տիեզերք՝ Սթիվեն Հոքինգի հետ
Во Вселенную со Стивеном Хокингом (2010 - ընթացիկ)


Երբ խոսքը վերաբերվում է տիեզերքին, ապա չի կարելի հաշվի չնստե Սթիվեն Հոքինգի հետ։ Հանճարեղ Հոքինգը սերիալի ընթացքում տալիս է շատ հանելուկների լուծումներ, պատմում է այլմոլորակային կյանքի գոյության մասին և բացատրում, թե ինչպես է հնարավոր խաբել ժամանակը։ Եթե նույնիես Ձեզ չի հետաքրքրել Աստղագիտությունը, այս սերիալը նայելուց հետո դուք պարզապես կսիրահարվեք Տիեզերքին և շատ մարդկանց նման կցանկանաք բացահայտել դրա գաղտնիքները։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել