Հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին. Ռեփեր ԴավոLife.panorama.am-ը գրում է.
 Երեկ ռեփեր Դավոն, նույն ինքը Դավիթ Միրոյանը, նշում էր ծննդյան 28-ամյակը: Նոր տարիքի ու նոր նպատակների մասին երգիչը կիսվել է Life.panorama.am-ի հետ:
 
 «Այս տարի տարեդարձիս ամենահետաքրքիր անակնկալը եղավ ընկերուհուս՝ Սոնայի կողմից. Ես երկար ժամանակ մտածում էի կիթառ ունենալու մասին, ու նա շատ անակնկալ կերպով այն ինձ նվիրեց: Ու թեեւ ես դեռ կիթառ նվագել չգիտեմ ու չեմ պատկերացնում, թե դա ինչպես է լինելու, բայց, մեկ է,  գլխավորը ցանկությունը կա, ես անպայման կյուրացնեմ իմ սիրելի գործիքի հետ կապված հմտությունները»,- պատմեց Դավիթը:
28-ում Դավիթն ունի սիրելի աշխատանք, շոշափելի գործեր ու վստահ է՝ անցած ճանապարհը ճիշտ է անցել.
«Հիմա, եթե Աստված չանի հնարավորություն ունենայի ժամանակս հետ տալու, միեւնույն է, նույն կերպ կապրեի: Ես երբեք իմ արածների ու չարածների համար չեմ ափսոսում, այլ ընդամենը հետեւություններ եմ անում: Ինչ վերաբերվում է բացթողումներին, դրանց համար միշտ էլ ժամանակ կա, խելացի գտնվելու դեպքում կարելի է շտկել դրանք: Հույս ունեմ, որ դեռ ժամանակ կունենամ նոր հորիզոնների հասնելու համար, իսկ ընդհանուր առմամբ՝ ես շատ գոհ եմ իմ ապրած կյանքից»,- նկատեց մեր զրուցակիցը:
Խոսելով նոր տարիքի հետ կապված նպատակներից՝ Դավիթը նշեց.
 
«Կարծում եմ՝ ամեն մարդ էլ ունի նպատակներ, որոնց իրականանալու համար ամեն բան անում է: Ես էլ բացառություն չեմ՝ հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին, որոնց կատարման համար ամեն բանի պատրաստ եմ: Չեմ սիրում ծրագրերիս մասին նախապես խոսել, առավել նախընտրում եմ արդեն իրականացված աշխատանքնենրից պատմել: Ինչեւէ, հիմա մտածում եմ սեփական աշխատանք՝ գուցե բիզնես հիմնելու, իսկ անձնական հարաբերություններում ավելի օրինական հարթություն տեղափոխվելու մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել