Հրավառություններ պատրաստող 42-ամյա Վան Սյանյանը, ով Չինաստանի խունան պրովինցիայից է, կարողանում է ծանրություններ բարձրացնել մարդու մարմնի ամենանուրբ ու զգայում մասով՝ կոպերով: Հիմա նա կարողանում է բարձրացնել 2-ական կիլոգրամ կշռող 2 դույլ: Երկու երեխաների հայրն ասում է, որ սկզբնական շրջանում անասելի ցավեր է զգացել կոպերից առարկաներ կախելիս, բայց պարապմունքների շնորհիվ (առավոտյան 30 րոպե, երեկոյան 2 ժամ) կարողացել է այս արդյունքը գրանցել: Նա ասում է, որ սրանով չի սահմանափակվելու և շուտով կկարողանա մինչև 10 կգ-անոց իրեր բարձրացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել