Ամենայն հավանականությամբ, Ձեր բնակավայրում գոնե մեկ կառույց կա, որը լքված է կամ կիսաքանդ, և դրա մասին մարդիկ մի շարք լեգենդներ են հյուսում: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի կառույցներից ամենախորհրդավորներն աշխարհում:

1. Սան-Ժի տներ (Թայվան)

Սան-Ժի հանգստավայրը սկսել է կառուցվել 70-ական թվականներին, իսկ դրա կառույցները բազմագույն կլորավուն ձև ունեին՝ նման ՉԹՕ-ի: Սակայն ֆինանսական անբավարարությունը ու նաև սնահավատական պատմությունները այս վայրի մասին ի վերջո հանգեցրին հանգստավայրի կառուցման նախագծի կանգնեցման 1980 թվականին: Խոսակցություններ էին գնում, որ այդտեղ հոլանդական անիծված գերեզմանոց կա: Կառուցման ընթացքում մի քանի ինքնասպանություններ և ավտովթարներ են անգամ եղել: Երեք տասնամյակ շարունակ այս վայրը լքված մնաց, մինչև որ 2014 թվականին քանդվեց և վերացվեց:

2. Ուիլլարդի հոգեբուժական կլինիկա (Նյու Յորք, ԱՄՆ)

Կլինիկան կառուցվել է 19-րդ դարի վերջին Սենեկա լճի ափին, Նյու Յորք նահանգում: Ընդհանուր առմամբ այն համարվում էր բուժման վատագույն վայրը: Երբ 20-րդ դարի 90-ական թվականներին կլինիկան վերջապես փակեցին, դրա ձեղնահարկում հայտնաբերվեցին 400 նշագրված ճամպրուկներ, որոնք պատկանում էին մահացած հիվանդներին: Ուիլլարդում մնալու միջին տևողությունը հիվանդների համար 30 տարին էր, սակայն նրանցից շատերը չունեին ընտանիք կամ հարազատներ, որոնք նրանց իրերը կվերցնեին կլինիկայից: Այսպիսով՝ հարյուրավոր մարդկանց «անցյալը» մնացել էր կլինիկայի ձեղնահարկում:

3. Հոթել-դել-Սալտո (Կոլումբիա)

Այն գտնվում է Բոգոտա գետի շրջակայքում՝ Կոլումբիայում, և կառուցվել է 1923 թվականին: Մի ժամանակ սա հրաշալի զբոսավայր էր համարվում զբոսաշրջիկների համար, սակայն հետո կոլումբիական զբոսաշրջությունը անկում ապրեց, և հյուրանոցը 1990-ական թվականներին լքված մնաց: Տեկենդամայի ջրվեժը միշտ էլ համարվել է այս վայրի խորհրդանիշը, սակայն, համաձայն լեգենդի, հենց այստեղ իսպանացի նվաճողներից ազատվելու համար հնդիկները նետվել են ջուրը, իսկ նրանց հոգիները վերածվել են արծիվների:

4. Սանկտ-Գեորգեն-ան-դեր-Գուզեն (Ավստրիա)

1940-ականների առաջին կեսին նացիստական Գերմանիան իր ռազմական օբյեկտները դրեց գրեթե ողջ Արևմտյան Եվրոպայում՝ նոր տեսակի զինամթերք արտադրելով: Հաճախ այդ օբյեկտները գտնվում էին գետնի տակ, և 2014 թ. հայտնաբերվեց դրանցից ևս մեկը ավստրիական Սանկտ-Գեորգեն-ան-դեր-Գուզեն համայնքում: Հնարավոր է, որ այստեղ փորձեր են անցկացվել միջուկային ռումբեր ստեղծելու: Իսկ հենց օբյեկտը կառուցվել է մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբարի գերիների կողմից:

5. Ֆորտ Դուոմոն (Վերդեն, Ֆրանսիա)

Սա այն հազվագյուտ ամրոցներից է, որը գտնվում է Վերդենի տարածքում: Հրետանու ծանր ազդեցությանը դիմակայելու համար այն կառուցվել է գետնի տակ, ունի բետոնե տանիք՝ 6 մ հաստությամբ: 1916 թ. կռիվների ժամանակ այստեղ շատ զինվորականներ են վախճանվել, և նրանցից շատերի մարմինները այդպես էլ մնացել են ամրոցում: Այս վայրը վտանգավոր է համարվում զինամթերքի մեծ պաշարների համար, իսկ կիսաքանդ, սառը Դումոնը մինչ օրս մռայլ կանգնած է և պահպանում է իր մեջ գտնվող զինվորների մարմինների մնացորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել