Armsport.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկար տարիների ընթացքում լրտեսել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին՝ օգտագործելով թաքնված տեսախցիկներ և գաղտնալսող սարքեր:
Այս մասին հայտնում է «Pulse.ng»-ն:
2016 թվականի նոյեմբերին Հունաստանի իշխանությունը ՖԻՖԱ-ին է փոխանցել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարումը՝ կապված հունական ֆուտբոլում տիրող կոռուպցիայի հետ:
ՖԻՖԱ-ն հատուկ հանձնաժողով է ստեղծել իրավիճակը շտկելու համար: Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներին լրտեսել են.
«Հանձնաժողողը մեծ զայրույթով, խորը հիասթափությամբ և ամոթի զգացումով հայտնում է, որ կհրապարակի և դատական մարմիններին կփոխանցի նոր փաստեր Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ազգային թիմի ֆուտբոլիստների, մարզիչների և կազմերպության աշխատակիցների երկարամյա լրտեսության վերաբերյալ:
Սա հարված է հունական ֆուտբոլին: Այս գործում ներգրավված յուրաքանչյուր մարդու շահերից կբխի լռությունը խախտելն ու ճշմարտությունը պատմելը»,- ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: