
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը տարին սկսել է տեսահոլովակ նկարահանելով, ու մինչ նրա երկրպագուները վայելում էին երգչուհու «Քեզ» երգը, նա աշխատում էր և այսօր պատրաստվում է ներկայացնել նոր երգ ու տեսահոլովակ:
Նրա նոր տեսահոլովակը նկարահանվել է Արթուր Գրիգորյանի հեղինակային «Կա՛նգ առ» հայտնի երգի հիման վրա. «Այս երգը շատերն են կատարել` Տաթևիկ Հովհաննիսյան, Անահիտ Մանուկյան, յուրաքանչյուրը` յուրովի, ես էլ ուզում էի այնպիսի արժեքավոր գործ ներկայացնել, որտեղ կկարողանայի ցույց տալ վոկալային հնարավորություններս»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Մարիաննայի խոսքերով` յուրաքանչուր քայլ խորհրդակցել է Արթուր Գրիգորյանի հետ, քննարկելուց հետո որոշել են պահել երգի հին գործիքավորումը:
Մեր հարցին` չի վախենում քննադատվելուց, երգչուհին պատասխանեց. «Համաձայն եմ, որ համարձակ քայլ է նման երգ կատարելը, բայց կարծում եմ, եթե ուզում ենք, որ նմանատիպ երգերը մնայուն լինեն, և երիտասարդները բացի ժամանակակից երգերից լսեն նաև հին երգեր, ապա պետք է նոր շունչ տալ դրանց: Ովքեր դեռ չեն լսել այս երգը, գուցե իմ կատարմամբ սիրեն ու լսեն, իսկ եթե քննադատեն, ապա միայն առողջ քննադատությունը կընդունեմ»:
Այսուհետ երգչուհու մասին բոլոր տեղեկությունները կարելի է գտնել նրա պաշտոնական կայքում` mariannahovhannisyan.com: Ինչպես նշեց երգչուհին, կայք ստեղծելու մտահղացում վաղուց ուներ, պարզապես չկային մարդիկ, ովքեր կիրակացնեին նրա բոլոր գաղափարները:
«Կայքի դիզայներներն ամերիկաբնակ հայեր են, իսկ իմ երկրպագուները, կայք այցելելով, կարող են առաջինը տեղեկանալ բոլոր իմ նորություններին”,- նշեց երգչուհին:
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից






