Թուրքիայում ձերբակալվել է իտալացի լրագրող Գաբրիել դել ԳրանդենYerkir.am-ը գրում է.

Թուրքիայում ձերբակալվել է 35-ամյա իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ Գրանդեն ձերբակալվել է Հաթայում՝ անվտանգության ստուգումների ժամանակ, սակայն ձերբակալության պատճառները առայժմ հայտնի չեն:

Ըստ Ermenihaber-ի՝ իտալական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Իտալիայի պատկան մարմիններն ուշադիր հետևում են գործընթացին և ջանքեր են գործադրում Գրանդեին ազատ արձակելու համար:

Հայտնի է, որ իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել մի քանի օր առաջ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:

Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն ևս մի քանի անգամ այցելել էր Թուրքիա՝ նույն գրքի հետ կապված աշխատանքների շրջանակներում: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են  Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել