Առաջ էնքան ոգևորված էի Դարոն Աճեմօղլուի գործունեությամբ, որ ոչ մի հարցազրույց, հոդված, ինձ համար հասանելի գիրք փորձում էի բաց չթողնել: Էս ամենի ընթացքում իմ նվաստ դիտակետից էլ նույնիսկ նկատվեց Աճեմօղլուի պրոպագանդիստական ոճը: Իր շատ աշխատանքներում, գիտական տեքստերում աչք ծակող մակարդակի պրոպագանդա է իրականացնում` հավասարապես չվերլուծելով ամերիկյան ու մնացյալ պետական կառավարման մոդելները:
Դե հա, ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչ դարձել է քարոզչություն կամ հակաքարոզչություն, բան չասեցի: Այնուամենայնիվ, էսթետիկ մասը պետք է պահպանվի:
Միգուցե անտեղյակ մարդու համար Աճեմօղլին փայլփլուն ու հնչեղ իմիջ ունի, բայց եկեք չմոռանանք, թե որ պետական կառավարման համակարգին ծառայող մեդիակրիչներն ու ինստիտուտներն են իրեն Աճեմօղլի դարձրել:
Ես, իհարկե, խոնարհվում եմ իր կատարած ահռելի, տիտանական աշխատանքի առաջ, քանզի «Աճեմօղլի» երևույթը միայն վերոգրյալ հարթության վրա քննարկելը տգիտություն կլինի, բայց նույնիսկ որոշակի պրոպագանդիստական դրևորումները գիտնականին արդեն հեռու են տանում օբյեկտիվության դաշտից: Երբ գիտության մարդը դառնում է մեդիակրիչ, արդեն համն ու հոտը վերանում է...