ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, հաստատել է, որ քրոջ՝ Իվանկայի, Սիրիայում քիմիական հարձակման հարցում դիրքորոշումը, ազդեցություն է ունեցել սիրիական ավիաբազան հրթիռակոծելու Միացյալ Նահանգների ղեկավարության որոշման վրա, հաղորդում է The Telegraph-ը:
Էրիկ Թրամփի խոսքով՝ Իվանկան ուղղակի ցնցված և խիստ բարկացած էր Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդագրություններից: «Իվանկան երեք երեխաների մայր է, և նա ազդեցություն ունի: Ես վստահ եմ, որ նա ասել է. «Լսի՛ր, դա սարսափելի է»: Նման պահերին իմ հայրը կգործի»,-հավելել է Թրամփի որդին:
Ավելի վաղ The Independent թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, էական ազդեցություն Է ունեցել Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Թերթի աղբյուրների համաձայն՝ Իվանկա Թրամփն «իսկապես ցնցվել Է» Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրյալ քիմիական գրոհի վայրի լուսանկարներից, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը բարդել Է Սիրիայի իշխանությունների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ