Նաիրա Զոհրաբյանը պահանջում է պահել այն պատգամավորների աշխատավարձերը, որոնց բացակայության պատճառով քվորում չի ապահովվումAysor.am-ը գրում է.

ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի վերջին քառօրյան այսօր կրկին չկարողացավ գումարել նիստ՝ քվորումի բացակայության պատճառով:

Դահլիճում գրանցվել էր 12 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պահել այն պատգամավորների աշխատավարձերը, որոնք չեն ներկայանում նիստերին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ առաջարկեց չբորբոքվել և շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, որոնց հետ այսքան տարի աշխատել են և որոնք դուրս են մնացել նոր խորհրդարանի կազմից:

«Եղել են քննադատություններ և սուր բանավեճեր: Ես անկեղծ շնորահակալ եմ ձեզ: Եթե մի տեղ էլ որպես նիստ վարող չարաշահել եմ, խնդրում եմ ներողամիտ լինել», - ասաց Է. Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել