2017թ. հունվար-մարտ ամիսներին խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016-ի հունվար-մարտ ամիսների՝ 100.6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13.9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114.5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13.8%:
Նշենք, որ ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2016թ. հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017թ. 3 ամիսներին 214.9 հազարով կամ 17.8%-ով ավելացել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը. 2016թ. 1.206.00 հարկային հաշվի փոխարեն 2017թ. դուրս է գրվել 1.420.900:
Այսպես՝ 2017թ. հունվար-մարտ ամիսներին ապահովվել է 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%:
Բյուջե մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ներդրվել են ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր: