Բոլորի աչքի առաջ այս ընտրություններում վերջնականապես արմատախիլ արվեցին նախորդ դարի 90-ականներին ներդրված կոպիտ ընտրախախտումների 90 տոկոսից ավելին՝ քվեատուփերի գողանալ, համատարած լցոնումներ, ուժի կիրառում, կարուսել, և այլն, և այլն։ Ասում է՝ բայց մի ընտրախախտման ձև կա, այս ընտրություններում դրա օգտագործման մասին լուրեր ենք լսել. հայ- հարայ, էս ի՜նչ խայտառակություն է։ Դե բարև Ձեզ։ Ձեր ներդրած «ընտրակարգ-ազատ ոճի ըմբշամարտ»-ը տարիների հետևողական աշխատանքով դարձվել է քաղաքակիրթ ու շատերի համար ընդօրինակելի գործընթաց, հիմա Դուք ինչի՞ մասին եք աղաղակում։
Բա Արցախի հարցում մանիպուլյացիանե՞րը։ Ասում է՝ Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չենք հանգելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին։ 2009 թվականից մեզ առաջարկվում է լուծում, որտեղ ասված է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»։ Հետաքրքիր է, ի՞նչ էր ասված 1997 թվականին...
Եթե լավագույն լուծումը 1997 թվականին մեզ առաջարկվածն է, ուրեմն՝ ստացվում է, որ 2011 թվականին Կազանում և մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է այսօր առաջարկվող լուծման տարբերակից, որովհետև հայերիս մասին է մտածում։ Փաստորեն՝ շատ մարդասեր ու հարևանասեր է պարոն Ալիևը։
Էլի ու էլի բազմաթիվ նման հարցեր վերոհիշյալ կարծիքն ընթերցելիս։ Հարցեր իրոք շատ կան։ Շուտով կմեկնարկի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքը. կփորձենք հարգարժան առաջին Նախագահին հրավիրել դասախոսության, ուրախ կլինենք, որ համաձայնվի, որովհետև հարցեր իրոք շատ կան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1422160714524240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել