2. Սոցցանցերում գրանցված օգտատերերի 15 տոկոսը սոցցանցերն օգտագործում է ուրիշներին հետևելու համար։ Սա վաղուց արդեն կիրառում են տարբեր հատուկ ծառայություններ, իսկ տարբեր խմբավորումներ էլ նույն կերպ անդամագրում են մարդկանց իրենց ցանցերի մեջ։
3. Սոցիալական ցանցերում ծանոթությունների հետևանքով ամուսնական դավաճանությունների թիվը եռապատկվել է։
4. Ֆեյսբուքը դեռևս 2011 թվականից պատենտավորել է օգտատերերին հետևելու մի համակարգ, որը թույլ է տալիս հետևել նրանց անգամ այն ժամանակ, երբ նրանք օնլայն չեն լինում։
4. Ֆեյսբուքը դեռևս 2011 թվականից պատենտավորել է օգտատերերին հետևելու մի համակարգ, որը թույլ է տալիս հետևել նրանց անգամ այն ժամանակ, երբ նրանք օնլայն չեն լինում։
5. Սոցցանցերի օգտատերերի 37 տոկոսը հրապարակում է իր անձնական կյանքի այնպիսի տվյալներ, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում։
6. Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը ավելացնում է սուիցիդ կատարելու ռիսկը, քանի որ մենք կորցնում ենք կապը իրական աշխարհի ու շրջապատի մարդկանց հետ։
7. Սոցցանցերում երկար մնալը բերում է մտահորիզոնի նեղացման, փոխարենը՝ մենք ավելի կախված ենք դառնում անիմաստ և ոչ մի կարևորություն չունեցող նորություններից, որոնք հայտնվում են մեր լրահոսում։
8. 2011 թվականին միայն գովազդի վրա Ֆեյսբուքն աշխատել է 4.27 միլիարդ դոլար։
10. Սոցցանցերը վաղուց արդեն անցել են պորնոգրաֆիկ կայքերին՝ որպես առցանց ժամանցի ամենապոպուլյար եղանակ։
12. ԱՄՆ-ում ամեն 8-րդ ընտանիք կազմվում է սոցցանցային ծանոթությունների արդյունքում։
13. Սոցցանցերի միջին օգտատերը օրական երկու անգամ մտնում է իր էջ։
14. Սոցցանցերի միջին օգտատերը 195 ընկեր ունի։
15. Սոցցանցերում գրանցված երեխաների 69 տոկոսի մոտ իրենց ծնողները գրանցված են նրանց ընկերների ցուցակում։
16. Աշխարհի 25 խոշոր թերթերից 24-ը կորցրել են իրենց տպաքանակի զգալի մասը՝ նորություններ ստանալու այլընտրանքային տարբերակի պատճառով, որն ընձեռել են սոցցանցերը։
17. 2010 թվականի դրությամբ՝ «զարգացած» բնակչության 96 տոկոսին հասանելի էին սոցցանցերը։
18.50 միլիոնանոց լսարան ունենալու համար ռադիոյից պահանջվեց 38 տարի, հեռուստատեսությունից՝ 13 տարի, իսկ համացանցից դա խլեց ընդամենը 4 տարի։
19. Ռուսաստանում սոցցանցերի միջին օգտատերը շաբաթական միջինը 6.6 ժամ է անցկացնում ինտերնետում և 1307 էջ է մտնում։
20. Ընկերությունների 80 տոկոսը աշխատակիցներ է փնտրում նաև սոցցանցերի միջոցով։
21. Սոցիալական ցանցերում օգտատերերի ամենաարագ աճող տարիքային խումբը 55-65 տարեկաններն են, որոնց մեծ մասն էլ կանայք են։
22. Արդեն 2009 թվականին ամերիկյան քոլեջների մեծամասնությունը կոնտակտային տվյալներում էլեկտրոնային փոստը փոխարինեց սոցցանցերի՝ իրենց էջերի հասցեներով։
23. Սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը իր առցանց ընկերներին ավելի շատ է վստահում, քան իրական կյանքի ընկերներին։
24. Սոցցանցերում գրանցված երեխաների 23 տոկոսը օնլայն է լինում միջինը 7-14 ժամ, 57 տոկոսը՝ 12-14 ժամ, իսկ 20 տոկոսը՝ ավելի քան 21 ժամ։
25. Ամեն 5-րդ երեխա շաբաթական մեկ օր անց է կացնում սոցցանցերում, իսկ ամեն երկրորդ երեխա ինտենսիվորեն մոտենում է այս ցուցանիշին։
26. Երեխաների միջին տարիքը, երբ նրանք սկսում են օգտվել սոցցանցերից, ընդամենը 20 տարեկանն է։
27. Մարդկանց 57 տոկոսը մինչև իրական կյանքում ծանոթանալը նախօրոք ծանոթանում են Ֆեյսբուքում։
28. Ֆեյսբուքում ամեն 20 րոպեն մեկ տարածվում է 1 միլիոն հղում։
28. Ֆեյսբուքում ամեն 20 րոպեն մեկ տարածվում է 1 միլիոն հղում։
29. Single կարգավիճակ ունեցողների թիվը Ֆեյսբուքում ավելի շատ է, քան In relationship, engaged, married, its compllicated կարգավիճակ ունեցողները բոլորն իրար հետ։30. Ամեն րոպե Ֆեյսբուքում 100000 մարդ է ընկերանում։
31. Ամեն վայրկյան 8 մարդ է գրանցվոմ որևէ սոցցանցում։
32. Սոցցանցերի օգտատերերի շրջանակում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց 80 տոկոսը իր կյանքը չի պատկերացնում առանց օրական գոնե մեկ անգամ իր էջը մտնելու, իսկ ամեն երրորդը սարսափ է ապրում այն մտքից, որ իրենց էջի հետ կարող է ինչ-որ բան լինել։
33. Հոգեբանության մեջ արդեն գոյություն ունի հատուկ հասկացություն՝ Ֆեյսբուքից կախվածության շեղում, որն ունի մոտավորապես նույն բնույթը, ինչ օրինակ ծխախոտից կախվածությունն է։
34. Սոցցանցերը խթանում են խանդ զգացողությունը։
35. Աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթթեր մտնող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունն 9 տոկոսով ավելի բարձր է, քան այն աշխատակիցներինը, որոնք չեն մտնում սոցցանցեր աշխատանքային ժամերին, բայց սա միայն այն դեպքում, եթե նման դադարները կարճատև են, իրոք կարճատև։
36. Սոցցանցերը կարող են բերել դեպրեսիայի, քանի որ սոցիալական ցանցերում օգտատերերը հիմնականում ի ցույց են դնում իրենց ու իրենց կյանքի դրական կողմերը, իսկ երբ ինչ-որ բան այն չէ մեր կյանքում, մենք վախենում ենք նման լուրերով կիսվել, քանզի ենթագիտակցաբար վախենում ենք, որ մեզ կդատապարտեն։ Հենց սա էլ բերում է հոգեբանական ֆոնի վատթարացման, որը կարող է վերաճել լիարժեք դեպրեսիայի։
37. Սոցցանցերը բարձրացնում են օգտատերերի ինքնագնահատականը, քանի որ կրկին ենթագիտակցաբար, բայց օգտատերերը հաճախ են գլուխ գովում, ինչը ավելացնում է դրական լիցքերը մարդու ներաշխարհում, այնպես որ, սոցցանցեր արժի մտնել միայն լավ տրամադրությամբ։38. Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսին դուր չի գալիս իր արտաքինը, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ նրանցից 51 տոկոսը գալիս է այդ եզրահանգմանը այն բանից հետո, երբ համեմատում է իր նկարները այլ օգտատերերի նկարների հետ։
39. Սոցցանցերը նման են խոշորացույցի, որովհետև դրանք բազմապատկում են ինչպես դրական, այնպես էլ բացասական էմոցիաները։
40. Սոցցանցերի օգտատերերի 36 տոկոսը հաճախ ինչ-որ բան է գրում զուտ նրա համար, որովհետև այդ պահին ձանձրացած է լինում։
Նյութի աղբյուր՝ http://desicdenicblog.blogspot.com/2013/03/40.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





