Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները լինեն հաջողակ։ Եթե այո, ապա հանձնարարեք նրանց տան գործեր անել։ Իսկ եթե հրաժարվեն, ապա հանգիստ կարող եք ներկայացնել հետևյալ գիտական փաստերը։

Հարվարդի համալսարանում արված հետազոտությունները պարզել են, թե ինչ է հարկավոր երջանիկ ու հաջողակ լինելու համար։ Առաջինը՝ սեր, իսկ երկրորդը՝ աշխատանքային էթիկա։ Պարզից էլ պարզ է, թե ինչպես կարելի է երեխաների մոտ զարգացնել աշխատանքային էթիկան՝ տան գործեր անել, ներառյալ՝ ամանները լվալ, սենյակը մաքրել ու հավաքել։ Այս կերպ կարող եք երեխաների մոտ խթանել աշխատելու էթիկան։Related image

Հետազոտության հեղինակներն ասում են, որ մանուկ հասակում տան գործեր արած երեխաները իրենց մասնագիտական կյանքում սովորաբար շատ հաջողակ են լինում, իսկ ինչքան վաղ հասակից սկսի երեխան, այդքան լավ։ Հետագայում որևէ տեղ աշխատելիս նրանք ավելի շատ հմտությունների ու կարողությունների կտիրապետեն և ավելի հեշտորեն կկատարեն թե՛ թիմային և թե՛ անհատական աշխատանքներ։

Հարկ է գիտակցել. կա մի տհաճ աշխատանք, ինչ-որ մեկն անպայման պետք է այն անի, ու այդ մեկը միգուցե դու ես, և հենց դրա համար էլ պետք է անմիջապես ծալել հագուստի թևքերն ու անցնել գործի։

Սակայն թյուրիմացություն չտարածելու համար անպայման հիշեք, որ եթե ձեր երեխաներին հանձնարարում եք տան գործեր անել, դա չի նշանակում, որ դուք պետք է ավելի քիչ աշխատեք ու փոխարենը հանգստանաք։ Այս առթիվ հետազոտողներից մեկը մի մայրիկից նամակ էր ստացել, որում ասվում էր.

«Հարգելի հետազոտող, սա հիանալի գաղափար է, ամեն ինչ շատ տրամաբանական է։ Բայց արդյոք գիտե՞ք, թե առանց այդ էլ ինչքան բան պետք է խնդրենք մեր երեխաներին, որ անեն։

Այս օրը ես համարում եմ հաղթական, քանի որ երեխաներս առաջին անգամ ինքնուրույն լվացին իրենց ատամները։ Եթե նրանց հանձնարարեմ, որ տան գործեր անեն, նրանք խելոք կլսեն ինձ, բայց հաստատ կնվնվան, իսկ իրենց արած գործը թերի կլինի՝ փնթի ու ոչ լիարժեք։ Հասկացեք, որ մայրիկներից ոչ ոք այդ ամենի ժամանակը չունի. ախր տեսե՞լ եք, թե ինչպես են երեխաները լվանում հատակը»։

Այո, առաջին հայացքից կարող է դժվար թվալ, բայց իրականում պետք է ավելի թեթև վերաբերվել այս խնդրին։ Հարկ եղած դեպքում խնդրեք նրանց, որ նորից անեն գործը՝ ցույց տալով այն անելու ավելի արդյունավետ եղանակ կամ էլ ուղղակի օգնեք ձեր երեխաներին, քանի որ դա էլ է սովորելու և զարգանալու տարբերակ։

Երբ երեխան ինքն է թափում աղբը կամ լվանում իր հագուստը, գիտակցում է, որ այս կյանքի մի մասը կազմելու համար պետք է անել այդ կյանքի մաս կազմող գործեր և ոչ թե սպասել, որ ուրիշներն անեն մեր փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել