Կանանց շատ քիչ մասին է բնությունից գեղեցկություն տրված: Բայց իսկապես սեքսուալ ու գրավիչ դառնալ կարող է նրանցից յուրաքանչյուրը:
Առաջին քայլ. վերափոխվեք կենցաղում
Շատ կանայք, չնայած դրսում շատ գրավիչ տեսք են ունենում, տանն իրենց թույլ են տալիս սիրած տղամարդուն ներկայանալ հին շորերով:
Իսկ իրականում հնարավոր է ձեռք բերել հարմարավետ շորտեր կամ էլ գեղեցիկ վերնաշապիկներ, իսկ դասական ոճի սիրահարների համար՝ հարմար ու կարճ խալաթ:
Երկրորդ քայլ. վերափոխվեք անկողնում
Տաք գիշերազգեստը թույլատրելի է միայն մրսածության ու դեպրեսիայի ժամանակ: Սովորություն դարձրեք սիրելիի հետ անկողին մտնել գեղեցիկ գիշերային տաբատով կամ շատ բարակ ժանյակից գիշերազգեստով: Ընդ որում՝ հարկավոր է հետևել նաև գիշերազգեստի նորաձևությանը և պարբերաբար թարմացնել այն:
Երրորդ քայլ. ձեզ համար կրքոտ հոբբի գտեք
Օրինակ՝ մերկապար կամ պար ձողի վրա: Դրանք կարող ենք բացահայտել ձեր կանացի յուրահատկությունը:
Չորրորդ քայլ. հիասքանչ ոտքեր
Գարուն-ամառ շրջանը հիասքանչ ոտքերին ուշադրություն գրավելու լավագույն ժամանակն է: Գլխավորը ճիշտ կոշիկների օգնությամբ ոտքերի գեղեցկությունն ընդգծելն է, չմոռանաք նաև զուգագուլպաների ու լեգինսների մասին:
Հինգերորդ քայլ. մերկանալ ճաշակով
Էրոտիկ կոմբինիզոններ՝ համարձակների ու կրքոտների համար: Սա հրաշալի տարբերակ է ձեր տղամարդուն զարմացնելու համար: Գլխավորը կոմբինիզոնի ճիշտ ընտրությունն է՝ ելնելով ձեր մարմնի առանձնահատկություններից:
Վեցերորդ քայլ. ընտրությունը մինին է
Կարճ շրջազգեստները դեռ ոչ ոք չի արգելել: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ կարճ շրջազգեստներն ավելի ակտուալ կլինեն նոր շրջանում: Մոռացեք երկար կիսաշրջազգեստների մասին:
Յոթերորդ քայլ. կանացի հնարքներ
Գայթակղելու նպատակ ունեցող կանանց զինանոցում ամենատարբեր աքսեսուարներ պետք է լինեն: Փորձեք ձեր կերպարին համապատասխան զուգագուլպաներ, գոտիներ, ձեռնոցներ գտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել