Հայաստանից արտահանումը խրախուսելու տեսանկյունից կարևոր է դիտարկել բեռնափոխադրումների սակագները: Բարձր սակագներով Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումների իրականացումը բացասական ազդեցություն էր ունենում բեռնափոխադրման գործընթացի և գնային քաղաքականության վրա, դրա համար Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու խնդիրը դարձավ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցությունների առարկա:
Բանակցությունների ընթացքը հանգեցրեց այն արդյունքին, որ Մոսկվա-Երեւան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազեցին: Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Ըստ այդմ՝ անցած տարվա գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչեւ 52-54%-ով: