Tert.am-ը գրում է.

ԱՊՀ-ի երկրների ֆուտբոլիստների ամենաթանկարժեք տրանսֆերների լավագույն տասնյակում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» երկրորդ տեղում է:

Տեսանյութը պատրաստել է «Offside TV» յութուբյան ալիքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ավագը 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց անգլիական ակումբ ռեկորդային 42 մլն եվրոյի դիմաց:

ԱՊՀ-ի ֆուտբոլիստների ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակի առաջատարը Ուկրաինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյի տեղափոխությունն է «Չելսի»: 2006 թվականին լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար 46 մլն եվրո վճարեց «Միլանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել