Ապրիլյան անձրևներից հետո Ճապոնիայում ծաղկում են ամենագեղեցիկ ծաղկային թունելները:
Եթե այս տարի Ձեզ չի հաջողվել հիանալ ծաղկող սակուրայով կամ թեկուզ բալենիով, ապա մի վհատվեք. Դուք հնարավորություն ունեք ծաղիների ջրվեժի հանդիպել Ճապոնիայում, քանի որ այնտեղ մոտենում է վիստերիայի եղանակը՝ գլիցինիայի առատ ծաղկումը:

Ճապոնական գլիցինիան ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից է, որի բարձրությւոնը կարող է հասնել մինչև 6 մետրի: Գլիցինիան ծաղկում է ապրիլից մինչև մայիս՝ Ճապոնիայի այգիներն ու բակերը իրական ծաղկային դրախտ դարձնելով:
Ճապոնիայում այսպիսի հրաշք այգիները երկուսն են, որոնք այս ամիսներին լի են զբոսաշրջիկներով: Դրանցից մեկը Ասիկագայի ծաղկային այգին է, որտեղ կարելի է Տոկիոյից գնացքով հասնել: Այս տարի՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը, այգում անցկացվելու է գլիցինիայի փառատոն, որտեղ այցելուները հնարավորություն կունենան հիանալու գլիցինիայի ավելի քան 350 ամբողջովին ծաղկած ծառերով: Այնտեղ անպայման հարկավոր է մնալ մինչև մթնելը, որպեսզի կարողանաք զմայլվել գլիցինիայի լուսավորմամբ, ինչպես նաև սրճարանում ուտել ճապոնական ավանդական լապշա՝ այս բույսի համով:

Երկրորդ այգին կոչվում է Kawachi Wisteria Garden և գտնվում է Կիտակյուսյու քաղաքում: Այստեղ զբոսնել կարելի է ապրիլի 22-ից մինչև մայիսի 7-ը: Այս այգին իր դռները բացում է տարվա միայն գլիցինիայի ծաղկման ժամանակ և աշնանը՝ դրա տերևաթափի ժամանակ:



