Շատերը գիտեն, որ ես կարող եմ կենդանի երգել. Գաբի Գալոյանը՝ սկանդալային մրցանակաբաշխության մասինLife.panorama.am-ը գրում է.
 Երգչուհի Գաբի Գալոյանը Life.panorama.am-ի հետ խոսել է Փարիզում կայացած սկանդալային մրցանակաբաշխության, նոր տեսահոլովակի եւ առաջիկա անելիքների մասին:
  Երգչուհին այս օրերին զբաղված է իր համար շատ պատասխանատու աշխատանքով.
 «Հիմա զբաղված եմ «Հայաստան» երգիս տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով: Երգը գրել է Մանե Հակոբյանը ու պետք է ասեմ, որ առաջին իսկ լսումից հետո անմիջապես ասացի, որ երգն իմն է: Տեսահոլավկի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, նրա հետ արդեն մի քանի անգամ ենք աշխատում եւ հուսամ, որ կրկին կհաջողենք»,- նշեց Գաբին ու ավելացրեց.
 
«Երգը հաղթական է, չկա ողբ ու տխրություն, այն խրոխտ ու ուժ տվող երգ է, հաղթանակած Հայաստանի, հայերիս մասին է: Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ շատ հայրենասեր եմ, Հայաստանն իմ թույլ կողմն է, ամենախոցելի տեղը: Միշտ էլ ուզել եմ Հայաստանի մասին երգել, սակայն հիմա զգացի, որ ներքին կուտակված մի բան կար ու հասկացա, որ իմ ձայնի կարիքը կա: Ես կխեղդվեի, եթե հիմա այս երգը չերգեի»:
Գաբին ընդգծեց.
«Այս երգը ներկայացնելը բոլորովին հաշվարկված չէր: Ավելին, իմ պրոդյուսերական խմբի հետ որոշել էինք, որ կոմերցիոն երգ պետք է ներկայացնենք, սակայն վերջին մեկ տարվա իրադարձություններն ու հատկապես ապրիլյան դեպքերը խորը հետք թողեցին ինձ վրա ու հասկացա, որ այս երգը չպետք է ուշանա: Ի դեպ` երգը չի լինելու միայն ապրիլյան զինվորներին նվիրված: Այն 90-ակններից մինչ օրս մեր խաղաղությունը պահպանող զինվորների համար է»:
 Ի դեպ` Գաբին չցանկացավ մանրամասնել` խոսափելով մարդկանց քննադատություններից, բայց խոստովանեց, որ թե ապրիլյան հերոսների, թե վերջին տարիներին սահմանը պահող զինվորների հետ ընկերական հարաբերություններ ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել