Armsport.am-ը գրում է.
 Շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը ելույթ ունեցան 105+ կգ քաշային կարգում:
 Մինասյանը պոկում վարժությունում 211 կգ արդյունք է ցույց տվել՝ 6 կգ զիջելով վրացի մրցակցին: Ռուբեն Ալեքսանյանը պոկել է 190 կգ:
 Հրում վարժությունն այնքան էլ լավ չդասավորվեց Օլիմպիական փոխչեմպիոնի համար: Գոռը նախ գլխավերևում պահեց 235 կգ կշռող ծանրաձողը, սակայն 2 անգամ չկարողացավ բարձրացնել 240 կիլոգրամը: Ռուբեն Ալեքսանյանը հրել է 244 կգ:
 Երկամարտի հաշվարկում Գոռ Մինասյանը 446 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ-ով բրոնզե մեդալակիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել