Mercedes-Benz սիրում են բոլորը: Mercedes-Benz 280C մոդելը W108 կարգավորմամբ առաջին անգամ թողարկվել է 1973 թվականին:
Ինչի՞ է հասել այն այս 44 տարիների ընթացքում:

Էնդի Ուիլեմսը, ով այս մեքենայի սեփականատերն է, վաղուց է երազել դրա մասին: «Երեխա էի, երբ նայեցի հարևանիս Mercedes-ին և ինքս ինձ ասացի, որ մի օր անպայման կարմիր Mercedes կգնեմ ինձ համար»,- ասում է Էնդին: Տարիներ անցան, և այս տղան իր երազած բոլոր մեքենաների սեփականատեր դարձավ:

Սակայն նրա կիրքը Mercedes-Benz-ի հանդեպ ավարտ չուներ: Երբ Էնդին որոշեց ամուսնանալ, նրան անհրաժեշտ էր հարսանեկան ավտոմեքենա: Հենց այդ պահին նա հասկացավ, որ հարկավոր է գտնել համապատասխան լավագույն Mercedes-Benz-ը, որն էլ դարձավ 1973 թ. 280S մոդելը: Այսպես սկիզբ դրվեց նրա նախագծին:
Հարսանիքից մեկ ամիս անց Էնդին որոշեց մեքենան թողնել որդուն, իսկ դստեր համար նոր նախագիծ սկսեց:

Մեքենայի առավել նշանակալի հատկություններն են պնևմոկախոցը, 18 դյույմանոց սկավառակներն ու թափքի վերականգնումը: Կապոտի տակ գտնվում է ստանդարտ, 2.8 լիտրանոց շարժիչ՝ 140 ձիաուժ հզորությամբ, 223 Նմ ուժի մոմենտով և քառաստիճան ավտոմատ փոխանցման տուփով:








