Արտահանման ծավալների ավելացումը կարող է խոսել մի շարք գործոնների զարգացման մասին, որոնք իրենց մեջ ներառում են պետության աջակցությունը, արտաքին շուկայի բարենպաստ պայմանները, տեղական հարկային բեռի թեթևացումը կամ արտահանվող արտադրանքի ինքնարժեքը ձևավորող նյութերի գների մատչելիությունը:
Արտահանման ոլորտում այս տարի կարելի է առանձնացնել ոչ թանկարժեք մետաղների ցուցանիշները: Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը զգալի աճ է ունեցել այս տարի: Առաջին երկու ամիսներին արձանագրվել է 32,6 տոկոսանոց աճ, ինչը դրամական առումով կազմում է լրացուցիչ 10 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1878023699081394&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել