Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ տեղի ունեցած հանդիպման ընթացքոմ քննարկել են Սիրիայի հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չիանաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանին:
 ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հանդիպել են ապրիլի 6-7-ին Ֆլորիդայում:
 «Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են այդ հարցը (Սիրիան): Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պարզաբանեց չինական մշտական դիրքորոշումը, որն է՝ երկիրը դեմ է քիմիակն զենքի կիրառմանը: Նա ընդգծեց, որ հիմա առաջնահերթ խնդիրն է իրավիճակի հետագա վատացում թույլ չտալը, առեվալագույն ջանքեր գործադրելը խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի պաշտպանության համար»,- ասել է Կանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել