Panarmenian.net-ը գրում է.Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ռուսաստանում կայանալիք «Երկնքի բանալիները» ՀՕՊ միջազգային մրցույթին: Այդ մասին հայտնել է ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գումեննին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
«2017-ին մեզ կմիանան Հայաստանը, Ալժիրն ու Իրանը, ուստի շատ ավելի բարդ կլինի, ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ ՌԴ-ից բացի մրցույթին մասնակցելու են նաև Չինաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Ըստ գեներալի, այժմ ընթանում են ՌԴ համաբանակային փուլի նախապատրաստական աշխատանքները:
«Երկնքի բանալիները» մրցույթի արդյունքում կորոշվեն Ս-400, Ս-300ПМ, Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև «Պանցիր-Ս» հրթիռահրանոթային համալիրի լավագույն անձնակազմերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237066/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել