Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոնArmsport.am-ը գրում է.

Սպլիտում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

105 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը հռչակվել է չեմպիոն:

Մեր մարզիկը ցույց է տվել երկամարտի 414 կգ արդյունք: Մարտիրոսյանը պոկել է 184 կգ, հրել՝ 230 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը երկու վարժություններում էլ առաջինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել