Երբ նա 7 տարեկան էր, նրա ընտանիքին վռնդեցին տանից հարկերը չվճարելու պատճառով, և նա ստիպված էր աշխատել, որպեսզի կերակրի իրեն և իր հարազատներին:
Երբ նա 9 տարեկան էր, մահացավ նրա մայրը:
22 տարեկանում նա որոշեց իրավաբանություն սովորել, բայց չկարողացավ՝ գիտելիքները չհերիքելու պատճառով:
23 տարեկանում նա պարտքերի տակ ընկավ, որպեսզի փայատեր դառնա մի խանութում: Երբ նա 26 տարեկան դարձավ, նրա գործընկերը մահացավ՝ նրա վրա թողնելով հսկայական պարտքեր, որոնք նա ստիպված եղավ վճարել երկար տարիներ:
28 տարեկանում նա առաջարկեց իր ընկերուհուն, որի հետ 4 տարի հանդիպում էր, ամուսնանալ իր հետ, բայց նա մերժեց:
37 տարեկանում երրորդ փորձից հետո նա մտավ կոնգրես, բայց երկու տարի անց չվերընտրվեց:
Երբ նա 41 տարեկան էր, մահացավ նրա 4-ամյա որդին:
Երբ նա 45 տարեկան էր, նորից փորձեց սենատ մտնել, բայց չկարողացավ:
Դուք կարծեցիք, որ նա խրոնիկ անհաջողա՞կ է:
Բնավ ոչ:
Երբ նա դարձավ 51, նրան ընտրեցին ԱՄՆ-ի նախագահ: Նրա անունը Աբրահամ Լինքոլն էր: