
PanARMENIAN.Net-ը գրում է.
Կոլումբիայի Մոկոա քաղաքում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 301-ից հասնելով 314-ի, որից 100-ը երեխաներ են: Այս մասին Կոլումբիայի Բնական աղետների ռիսկերի հարցերով ազգային վարչությանը հղումով հայտնում է Ria.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածների թիվը հասել է 332-ի, ևս 127 մարդ անհետ կորած է համարվում:
Ապրիլի 1-ի գիշերն ափերից դուրս եկած գետերից առաջացած սելավն ուղղվել է Մոկոա քաղաքի կողմը՝ առաջացնելով լուրջ ավերածություններ, կաթվածահար անելով խմելու ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ապրիլի 2-ին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել, որպեսզի բյուջեի միջոցներն ուղղեն աղետի հետևանքների վերացմանը: Մոկոայում աշխատում է մոտ 2000 փրկարար ու բժիշկ: Մոտ 2.700 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում: