Turkish Airlines ինքնաթիռի անձնակազմը հաջողությամբ ընդունել է Ֆրանսիայի քաղաքացուհու ծնունդը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից Ստամբուլ թռիչքի ժամանակ: Դա տեղի է ունեցել ապրիլի 7-ին: Ֆրանսիայի քաղաքացուհի Դյաբի Նաֆիի ցավերը բռնել են ինքնաթիռ նստելուց անմիջապես հետո:

Ինքնաթիռի անձնակազմը չի շփոթվել, և մի քանի ուղևորների օգնությամբ ընդունել է կնոջ ծնունդը: Աղջկա ծնվելուց հետո օդաչուն արտահերթ վայրէջք է կատարել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաքում, որտեղ մայրն ու դուստրը ստացել են որակյան բժշկական օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել