Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էնն Հեթեուեյը աշխատել է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի վրա: Նկարահանման հրապարակում 34-ամյա դերասանուհին հանդիպել է աստղեր Հելենա Բոն Քարթերի, Քեյթ Բլանշետի, Սանդրա Բալոկի հետ:
Entertainment Tonight-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Քիմ Քարդաշյանի հայտնվելը ռեմեյքում: «Նա շատ լավիկն է»,- իր կարծիքն է հայտնել դերասանուհին: «Բոլոր Քարդաշյան աղջիկները հիանալի են: Մենք շատ չենք աշխատել միասին, սակայն նրանք շատ հաճելի մարդիկ են»,- ավելացրել է Հեթեուեյը:
Նշենք, որ ֆիլմում Քարդաշյան-Ջեններներին հասել են կամեո-դերեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել