Yerkir.am-ը գրում է.Խոորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց մրցելույթները:
Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ):
Հիշեցնենք, որ երեկ երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127263.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել