Tert.am-ը գրում է.
 Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից թևավոր հրթիռներով Սիրիայի Արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային հարվածելուն, ասաց, որ սա սիրիական հակամարտության հաջորդ շրջափուլն է, որտեղ կարող են լինել վայրիվերումներ: 

 «Այս փուլում սիրիական հակամարտության կարգավորման մասին խոսելը միամտություն կլինի»,-ասաց նա:
 Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա նա նշեց, որ միջազգային հանրության արձագանքը սպասելի էր, և հիմնական այն խաղացողները, ովքեր դեմ էին դուրս գալիս Ասադին, հայտարարություններով հանդես եկան, որ ողջունում են այդ հրթիռակոծությունը, իսկ հակառակ կողմը` Իրանը, Ռուսաստանը, դատապարտեցին:
 Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի Արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
 Ըստ արաբագետի՝ այս հրթիռակոծությունները համաձայնեցված գործողություններից դուրս մնացած զարգացումներն են:
 «2015 թվականի վերջից ԱՄՆ-ն և Ռուսաստանը ընդհանուր եզրեր էին գտել Սիրիայի ներսում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, և սա արտահայտվեց երկկողմ համաձայնությունների տեսքով, բայց առանձին հատվածներում այդ համաձայնեցվածությունը դուրս էր գալիս վերահսկողությունից»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս գործողությունները դժվար կանխատեսելի էին և կապված «Իսլամական պետության» ակտիվության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել