Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Հյուսիսային Դոնեցկ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները պետք է պատրաստ լինեն «վերադարձնելու» Դոնբասը: Այդ մասին հայտնել է ուկրաինական 112 Ukraina հեռուստաալիքը:
 Ավակովի պնդմամբ իր հիմնարկը սոցիոլոգիական տվյալներ ունի առ այն, որ Դոնբասում մարդկանց «գրեթե 70%-ը ցանկանում են վերադառնալ Ուկրաինա»: Նա կոչ է արել ուժային կառույցներին պատրաստ լինել նրան, որ շրջանն անցնելու է Կիևի վերահսկողության տակ:
 Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, «Դոնբասի վերադարձը Ուկրաինային պետք է տեղի ունենա դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել