Panarmenian.net-ը գրում է.
 Դեպրեսիան մեծ տարածում է ստացել հայաստանցիների շրջանում: Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև դեպրեսիվ վիճակում, 2.9%-ը` միջին, իսկ ծանր աստիճանի դեպրեսիայով է տառապում է 1000 քաղաքացուց մեկը։

Ապրիլի 7-ն առողջության համաշխարհային օրն է։ Այս տարի այն նվիրված է դեպրեսիային։ Դեպրեսիան բավական տարածված վիճակ է, որը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ ցանկացած պահի։ Այն ոչ միշտ է հայտնաբերվում և բուժվում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում առողջապահության ոլորտի մասնագետների հետ։

Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է. «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության հակումների կանխարգելումը բավականին բազմաբնույթ և լայնածավալ խնդիր է և սերտ կապակցված է առողջ ապրելակերպի հետ։ Դեպրեսիայի վաղ հայտնաբերումը և ախտորոշումը, ժամանակին մասնագիտական որակյալ բուժօգնության ապահովումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամություն բերող հիվանդությունների մեկի դեմ ժողովրդական պայքար մղելու»,-հայտնում է «Ա1+»-ը։

Նրա խոսքով՝ նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, մարդիկ խուսափում են այս հարցով բժշկին մոտենալ. վախենում են շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել