17.53 Շվեդիայի ոստիկանությունն արգելափակել է միջադեպի վայրը. այնտեղ գտնվում է մոտ 10 ոստիկանական ավտոմեքենա և շտապօգնության առնվազն 5 ավտոմեքենա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես հնարավոր ահաբեկչական ակտ: Չհաստատված տվյալների համաձայն` իրավապահ մարմինները հաղորդագրություններ են ստացել տարածքում լսված կրակոցների մասին:
«Ես տեսել եմ առնվազն երեք մահացած մարդու, սակայն հնարավոր է` նրանք ավելի շատ են: Այստեղ լիակատար քաոս է տիրում», - դեպքի վայրից հայտնել է Շվեդական Ռադիոյի թղթակիցն ուղիղ եթերում:
17.41 Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի` ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Շվեդիայի Ռադիոյին:
Ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Ավտոմեքենան կանգ է առել այն բանից հետո, երբ մխրճվել է խանութներից մեկի ցուցափեղկի մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
The Scene where the truck driven into crowd in #Stockholm #Sweden ... pic.twitter.com/xXeCCFSJDx
— Raveen Aujmaya (@raveenaujmaya) April 7, 2017
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/07/stockholm-bus/2334632
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել