Panarmenian.net-ը գրում է.«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Այս մասին տեղեկացրել է «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:
Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն: Խզմալյանի խոսքով, նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/236988/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել