Image result for hangover1. Երբ Հին Ասորեստանի բնակիչները երեկույթների ժամանակ շատ էին խմում, ալկոհոլի ազդեցության տակից դուս գալու համար իրենց նախաճաշին ավելացնում էին թռչունների փշրած կտուց և անուշահոտ խեժ։
2. Բացի թուղթը, վառոդն ու ժամացույցը հայտնագործելուց՝ չինացիները նաև առաջինն էին, ովքեր դեռ մ.թ.ա. 2700 թվականին թեյի բույսերը թրմելով թեյ էին պատրաստում։ Բնական հակաօքսիդանտների ու կոֆեինի համադրությամբ նրանք կարողանում էին թեյանման այնպիսի ըմպելիք պատրաստել, որը կարելի է ասել՝ ալկոհոլի ազդեցության տակից դուրս գալու ամենահին միջոցներից մեկն է։ Իսկ այս լուսանկարն արվել է 1908 թվականին, որում չինացի բանվորները թեյի չորացված բույսեր են տեղափոխում։

3. Անգլիայի Էլիզաբեթ թագուհու բոլոր ասպետներն էլ լավ կյանք էին վարում և գրեթե ամեն օր երեկույթների մեջ էին։ Իսկ երբ գերազանցում էին գինու և գարեջրի քանակը, գինով մարինացված օձաձկներ էին ուտում, որպեսզի փոքր-ինչ թեթևացնեն գլխացավը։

Ձեռքի տակ գինով մարինացված օձաձուկ չունե՞ք։ Նույն ձևով պատրաստված կանաչ գորտերը ևս կարող են ծառայել նույն նպատակին՝ փոխարինելով օձաձկներին։

4. Երբ իտալացիները երեկույթների ժամանակ մոռանում էին ալկոհոլի օգտագործման չափի մասին, ստիպված էին լինում օգտագործել իրենց հայտնի խառնուրդ-թուրմը, որն իր մեջ պարունակում էր մանրացված հալվե, գինի, մի պտղունց ափիոն, մի փոքր միրֆային խեժի փոշի և մեծ, շատ մեծ քանակությամբ ալկոհոլ։ Ի դեպ՝ այս թուրմը անգամ մեր օրերում են օգտագործում, սակայն առանց ափիոնի։

5. Երբ 1800-ականներին ամերիկացի կովբոյները ալկոհոլի ազդեցության տակից դուրս գալու շտապ կարիք էին ունենում, մի բաժակ «Մարգագետնային ոստրե» կոկտեյլ էին ըմպում, որը պատրաստված էր Վուստերյան սոուսով և մեկ հում ձվով։

6. Բնիկ ամերիկացիները ալկոհոլի դեմ հնում օգտագործում էին այս տարօրինակ մեթոդը։ Նրանք դիտավորյալ ծանր աշխատանք էին կատարում, որպեսզի քրտնեն, ապա լեզվով լպստում իրենց քրտինքը, տարածում բերանով մեկ և թքում՝ կարծելով, որ այդպես ալկոհոլի քանակությունը դուրս է գալիս իրենց օրգանիզմից։

7. Կոկա-կոլան 20-րդ դարում հայտնի էր որպես ալկոհոլի ազդեցության տակից դուրս գալու բավականին արդյունավետ միջոց, քանի որ պարունակում էր կոկաին։ Սակայն երբ կոկաինը հանվեց հյութի բաղադրությունից, սեփականատերերը սկսեցին փնտրել մի միջոց, որով կկարողանան օգնել շատ ալկոհոլ օգտագործած անձանց։

1938-ից սկսած՝ Նյու Յորքի բարերից մեկում մի բաժակ կաթին ավելացնում էին սառը կոկա-կոլա և այն վաճառում իրենց արբած հաճախորդներին՝ երաշխավորելով, որ այն ըմպելուց և մի փոքր ննջելուց հետո իրենց կրկին թարմ կզգան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել