Մերձմոսկվայի Լենինի շրջանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որը կասկածվում է կրկնակի սպանություն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Քննիչները պարզել են, որ մի քանի դատվածություն ունեցող Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է երկու մարդկանց սպանությանը: Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է տեղի ունեցած վեճի պատճառով: Կասկածյալը ձերբակալվել է, որոշվում է նրա դեմ խափանման միջոց սահմանելու հարցը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մերձմոսկավայի Լենինսկի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած էին հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանը և Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել