Armsport.am-ը գրում է.
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Երեկ 62 կգ քաշային կարգում մրցել է Բաբկեն Բագրատյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտի 245 կգ արդյունքով (110+135) հայ ծանրորդը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Այսօր 69 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը եւ Արմեն Գրիգորյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել