Wnews.am-ը գրում է.
Այս անգամ Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրը հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանն է: 2016-ին Աննան համարվել էր Wnews.am-ի տարվա ամենաոճային աղջիկը: Նորաձևության, գեղեցկության , ոճի մասին մենք զրուցել ենք հարմարավետության սիրահար Աննայի հետ:
-Աննա դու 2016-ի Wnews.am-ի հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աղջիկն էիր ճանաչվել: Ինքդ համաձա՞յն ես դրա հետ և ի՞նչ տեղ է զբաղեցնում նորաձևությունը քո կյանքում:
-Բառերը, որոնք սկսվում են «ամենա»-ով ես այնքան էլ չեմ հասկանում, միգուցե նորաձևներից մեկը, գեղեցիկներից մեկը, չնայած այն հավաստմանն եմ, որ բոլորն էլ յուրովի գեղեցիկ են, բայց այ ոճայինը շատ հաճելի է լսել: Շատ ուրախ եմ, որ նման կարծիքի եք: Նորաձևությունն ինձ համար հետաքրքիր բան է. ոչ պետք է կառչել դրանից, ոչ էլ անտեսել: Նորաձևությանը, ինչպես մնացած տարբեր բաներին՝ գեղեցկությանը, փողին, փառքին, եթե տրվես ամբողջությամբ, կլինի շատ վատ, բայց եթե դա ծառայեցնես քեզ, հակառակը ՝ լավ արդյունք կունենաս: Նորաձևությանը հետևում եմ, տեղյակ եմ միտումներից, բլոգեր այցելում եմ, թե’ համաշխարհային, թե’ հայ դիզայներների աշխատանքները շատ եմ գնահատում, համագործակցում եմ նրանց հետ, բայց այդ ամենը ինչ-որ չափով նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենցը ստեղծել, քանի որ ինձ մոտ հաճախ է դա ստացվում ու ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, այդ ամենից ավելի քիչ եմ օգտվում: Կրում եմ այն, ինչ ինձ շատ հարմարավետ է, առաջին նախապայմանը ինձ համար հարմարավետությունն է, երբ տեսնում եմ ինչ-որ շատ հարմարավետ բան, ասում եմ՝ այ սա ինձ համար բացահայտում էր, այ սա ինձ համար նորաձև է: Հավատացեք, երբ բարձրակրունկներով առավոտվանից փորձեր ենք անում, դրանից հետո ամենաշատը ուզում եմ հարմարավետ կոշիկներ ու սպա սրահ կամ լողավազան :
–Երբ առաջին անգամ հայտնեցիր եթերում գեղեցիկ շիկահեր աղջիկ էիր, ում նմանները, սակայն շատ կային, բայց կարճ ժամանակում վերածվեցիր հայկական եթերի և պոդիումի ամեանոճային աղջիկներից մեկին, ով առանձնանում է իր ոճով, արտաքինով: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Դա հատուկ մշակված PR քա՞յլ էր:
-Միտումնավոր ոչինչ չեմ կարողանում անել: Իրական կյանքում շատ հեռու եմ խաղալուց, միգուցե այդքան խորամանկ չեմ կամ խելացի չեմ դրա համար, որովհետև դա էլ է մարտավարություն է, որ պետք է քայլ առ քայլ ամեն ինչ հաշվի առնել և հասկանալ՝ որից հետո որն ես անելու: Իմ հաջողության գրավականը բոլոր հարցերում, նաեւ ոճում, անկեղծությունն է: Ինձ բոլոր առումնրով ավելի հարմար էր կարճ մազերով, casual ոճով, հարմարավատ կոշիկներով, այդ պատճառով էլ արեցի այդ փոփոխությունները:
–Մեզ հետ Fashion զրույցի ընթացքում քո ընկերուհին՝ Անաիս Սարդարյանը, նշեց, որ դու իր ֆեշիոն իկոնան ես: Սա քեզ համար նորությու՞ն էր: Իսկ ովքե՞ր են քո նորաձևության իկոնաները:
-Վայ, շատ ուրախացա այս ամենից, մենք ամեն օր տեսնվում ենք ու մեր ընկերությունը հումորի ու զավեշտի վրա է հիմնված, այսինքն՝ մեր մեջ դա շատ է ու մենք հիմնականում ինչ-որ քննադատություններով ենք իրար վերաբերվում, ու այնպիիսի քննադատություններ, որ ոչ ոք ոչ մեկի չի ասի, բայց այ մենք ասում ենք ու ծիծաղում: Դրա համար շատ զարմացա ու շատ հաճելի է, երևի էլի հումոր է արել: Եթե լուրջ, ես իրոք չեմ կարող մեկին նշել: Ես սովորող տեսակ եմ, եթե տեսնեմ մի որևէ լավ բան, որ ինձ հաճելի թվա, կվերցնեմ, կսովորեմ ու իմը կդարձնեմ: Եթե մարդն այդպիսին չէ, շատ բան է կորցնում: Շատ վատ հիշողություն ունեմ, շատ տաղանդավոր չեմ, բայց որևէ բան չկա, որ ես ասեմ՝այ ինձ մոտ չստացվեց, որովհետև ես աշխատասեր չէի, շատ ձգտող ու սովորող մարդ եմ ու ոճի առումով էլ ումից ինչ դուր գա, կնայեմ կսովորեմ, չեմ մտածի՝ վայ ես ինչ որ մեկից սովորեցի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ